«2021թ. փետրվարի 17-ին՝ ժամը 12:55-ին, անհայտ անձը ապօրինի մուտք է գործել Սիսիան քաղաքի Գ.Նժդեհ փողոցի թիվ 9-րդ հասցեում գտնվող «Ագաթ» խանութ-սրահ, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, վաճառողուհու կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարձակում է գործել, հափշտակել զգալի չափերով ոսկյա իրեր և դիմել փախուստի: Վաճառողուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիանի ԲԿ» ՓԲԸ: Լուսանկարում պատկերված անձի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրվում է զանգահարել 1-02, 0283-2-27-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության բաժին: Տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:»