Մոսկվայում փոխանակման կետի գանձապահը հաճախորդից 33,5 մլն ռուբլի է գողացել, գրում են լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ տուժածը 28-ամյա երիտասարդ է եղել, ով ցանկացել է փոխարժեքով գումար աշխատել։ Դրա համար նա եղբորից պարտքով գումար է վերցրել։
Տղամարդը գումարը տվել է փոխանակող աշխատակցին, ով Վերահաշվարկի պատրվակով փակվել է իր գրասենյակում, որից հետո պատուհանից դիմել է փախուստի։ Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննում և որոնում է կասկածյալին:
Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։