Չորս անհայտ անձինք Մոսկվայում 9 մլն ռուբլի են գողացել Ադրբեջանի քաղաքացուց: Նրանք ջարդել են խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգ առած ավտոմեքենայի լուսամուտները եւ ատրճանակի սպառնալիքի տակ վերցրել փողով լի պայուսակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը' հղում կատարելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը:
Ռուսաստանյան գերատեսչության տվյալներով' ադրբեջանցու մոտից առեւանգվել է 9 մլն ռուբլի: Տվյալ փաստով «ավազակություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Ռուսաստանյան ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի օդանավակայաններում Թուրքիայից եւ Բաքվից ժամանած ադրբեջանցիներից միլիոնավոր դոլարներ գողացվելու մասին, որոնք կատարած հանցագործները մինչ այժմ այդպես էլ չեն հայտնաբերվել: