Ադրբեջանում Քուվեյթի դեսպան Սաուդ Աբդուլազիզ Մուհամեդ ալ Շամլան ալ Ռումիի բանկային հաշվից 22 հազար 484 ԱՄՆ դոլար են գողացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org-ը' հղում կատարելով Բաքվի ոստիկանությանը:

 

Նշվում է, որ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի միջազգային բանկի անվտանգության ապահովման աշխատակիցը դիմել է Բաքվի Նասիմիի շրջանային ոստիկանական վարչություն եւ հայտնել, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 18-ն ընկած ժամակահատվածում Ադրբեջանում Քուվեյթի դեսպանի բանկային քարտից 22 հազար 484 դոլար գումար է ջնջվել:

 

Բաքվի ոստիկանության կողմից անցկացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գումարը համացանցի միջոցով գողացել է դեսպանատան հասարակության հետ կապերի գծով մասնագետը: Փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացվում: