Բրիտանացի 42-ամյա Դենիել Քաթբերտը 70 հազար դոլար է գողացել հոր բանկային հաշվից՝ բանկի աշխատակիցների հետ զրույցների ժամանակ նմանակելով մահացած մոր ձայնը, գրում է Oddity Central-ը։
Ոստիկանությունը հավելել է, որ, ընդհանուր առմամբ, Դենիելը նման ինը զանգ է կատարել։ Ամեն անգամ տղամարդը ոչ միայն կեղծել է մոր ձայնը, այլև ճիշտ է պատասխանել մի շարք վերահսկողական հարցերի, ուստի բանկի աշխատակիցների մոտ կասկածներ են առաջացել, որ իրենց խաբում են։
Այսպիսով, Քաթբերտը յուրացրել է իր հոր բոլոր խնայողությունները, ինչպես նաև մի քանի վարկ է վերցրել։ Այրի տղամարդը պարզել է, որ իր գումարը չկա, երբ ստուգել է իր հաշիվը։ Տղամարդն անմիջապես հասկացել է, որ դա խաբեբաների գործ է, ուստի դիմել է ոստիկանություն։ Սակայն նա չի մտածել, որ մեղավորը որդին կլինի։
Դենիելն իրեն մեղավոր է ճանաչել խարդախության մեջ և դատապարտվել երկու տարվա ազատազրկման։