Կաթոլիկ եկեղեցու միանձնուհին խոստովանել է, որ Նյու Յորք նահանգի երկու եկեղեցիներից 130 հազար դոլար է գողացել: Գողացված գումարները 68-ամյա քույլ Մերի-Էնն Ռեփը տանուլ է տվել խաղատներում։ Այս մասին տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:
Ռեփը ձերբակալվել էր անցած տարվա նոյեմբերին եկեղեցիներում կատարած ֆինանսական ստուգումներից հետո: Ինչպես պարզվել է, միանձնուհին գումար է գողացել 2006-2011 թթ. ընթացքում:
Ռեփի նկատմամբ վճիռ կկայացվի հուլիսի մեկին: Միանձնուհուն կես տարվա ազատազրկում է սպառնում: Դատարանը նրան կպարտավորեցնի նաև փոխհատուցել եկեղեցիներին հասցված վնասը:
Այս դեպքն ԱՄՆ-ում առաջինը չէ: 2011 թ. 65-ամյա միանձնուհի Մերին, ով Նյու Յորքի քոլեջներից մեկում ֆինանսական տնօրեն էր աշխատում, Տորոնտոյում 1,2 միլիոն դոլար էր հափշտակել և այն տանուլ էր տվել Ատլանտիկ Սիթիում՝ ԱՄՆ-ի արևելյան ափի խաղատների մայրաքաղաքում: Միանձնուհուն 3 տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն դատավորը նրա նկատմամբ մեղմ է գտնվել և պարտավորեցրել է խաղամոլության դեմ բուժման կուրս անցնել: