Անցած գիշեր Մոսկվայի կենտրոնում հանցագործները գողացել են Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Նեմաթ Նաղդալիեւին պատկանող «Ռեյնջ-Ռովեր» ավտոմքենան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է LifeNews-ը:

 

Ադրբեջանցի ռազմական կցորդը ոստիկանություն ներկայացրած դիմումում գրել է, որ իր ավտոմեքենան գողացվել է դեկտեմբերի 2-ի ժամը 21:00-ից մինչեւ դեկտեմբերի 3-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում Զեմլյանոյ Վալ փողոցից: Դիվանագետի նյութական վնասը կազմում է 5 մլն ռուբլի:

 

Նեմաթ Նաղդալիեւը Ադրբեջանի նախագահի տարածաշրջանային մարմինների կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքների գծով բաժնի պետի տեղակալ Զեյնալ Նաղդալիեւի որդին է: Նա նաեւ «Արտասահմանում սովորող եւ կրթություն ստացած ադրբեջանցի ուսանողների եւ շրջանավարտների միջազգային ֆորումի» հիմնադիրն է: