Մոսկվայի Ժուլեբինո շրջանի տարածքում ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի չորս քաղաքացու, ովքեր կասկածվում են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում զինված հարձակումներ կազմակերպելու եւ թալանի մեջ: Այս մասին հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:
Ադրբեջանցիներին պատկանող «ՎԱԶ 2110» ավտոմեքենայի մեջ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել եւ առգրավել են 28 փամփուշտներով ատրճանակ-գնդացիր եւ մեկ ատրճանակ: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: