Մոսկվայի դատարանը երկամսյա կալանքի տակ է վերցրել հայաստանցի չորս տաքսիստների, որոնք կասկածվում են իրենց օտարերկրյա ուղեւորներին կողոպտելու մեջ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունում:
Ձերբակալվածները, «ներկայանալով որպես մասնավոր տաքսիստներ, հերթապահում Էին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գիշերային ակումբների մոտ», ճշտել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի քաղաքային վարչությունում: Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները «պոտենցիալ զոհին առաջարկում Էին խմել գարեջուր կամ ջուր՝ նախապես խմիչքին խառնելով ուժեղ ներգործող սեդատիվ պատրաստուկներ», այնուհետեւ վերցնում Էին փողերը, բանկային քարտերը եւ արժեքավոր իրերը, ինչից հետո նրանց իջեցնում Էին մեքենայից:
Ինչպես նշվում Է, չորս կասկածյալները 38-ից 42 տարեկան հայաստանցիներ են: Ներկայում նրանց մեղսագրվում Է երկու կողոպուտ: Հարուցվել են քրեական գործեր՝ կոպոպուտի նշաններով՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասով: Տվյալ հոդվածով առավելագույն պատիժը նախատեսում Է 10 տարվա ազատազրկում: