Ռուս իրավապահները ձերբակալել են 4 մարդու, ովքեր փորձել են Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան ուղղությամբ դյուրավառ նյութեր շպրտել և հրահրել անկարգություններ: Այս մասին հայտնում է itar-tass-ը' վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի կենտրոնական վարչության մամուլի ծառայությանը:

 

«Առավոտյան ժամը 10-ի սահմաններում չորս քաղաքացիները Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան ուղղությամբ դյուրավառ նյութեր են շպրտել: Միջադեպի առթիվ ձերբակալվել է 4 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ձերբակալվածները տարվել են Ներքին գործերի նախարարության բաժանմունք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: