Իտալիայում հունվարի 28-ի առավոտյան 160 մարդ է ձերբակալվել՝ մաֆիայի հետ կապ ունենալու մեղադրանքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը;

 

Ոստիկանությունը խոշոր գործողություններ է իրականացրել Էմիլի-Ռոմանյա, Լոմբարդիա, Պյեմոնտ, Վենետո շրջաններում:

 

Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները «Նդրանգետա» մաֆիայի կլանների ներկայացուցիչներ են՝ Կալաբրիա հարավային շրջանից:

 

Ոստիկաններին հաջողվել է պարզել մաֆիայի անդամների մասնակցությունն օրինական բիզնեսին, որի միջոցով նրանք ապօրինի գումարներ են լվացել: Ավելին, հանցավոր գործունեության աշխարհագրությունը տարածվում է Գերմանիայի և Ավստրալիայի, ինչպես նաև Սան Մարինոյի վրա: