Հռոմում 28 մարդ Է ձերբակալվել մաֆիայի հետ կապեր ունենալու մեղադրանքով: Հետաքննության շրջանակներում խուզարկություններ են կատարվել Իտալիայի մայրաքաղաքի եւ տարածաշրջանային վարչակազմի գրասենյակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը:

 

Հետաքննության 37 ֆիգուրանտների թվում են՝ Հռոմի նախկին քաղաքագլուխ Ջանի Ալեմանոն, ինչպես նաեւ նրա վարչակազմի անդամները:

Բացի այդ, ոստիկանությունը բռնագրավել Է 200 մլն եվրո գումարի ունեցվածք եւ այլ արժեքներ:

 

Քննիչները պարզում են քաղաքային վարչակազմի համար աշխատանքների անցկացման մի քանի մրցույթների հետ կապված հանգամանքները, ինչպես նաեւ պետական նախագծերի ֆինանսավորման մանրամասները: Մի խումբ պաշտոնյաներ կասկածվում են կոռուպցիայի եւ մայրաքաղաքի ու Լացիո մայրաքաղաքային մարզի հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ կապեր ունենալու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: