Մոսկվայում ավարտվել է Ուկրաինայի բնակչության ռուսալեզու հատվածի աջակցմանն ուղղված ակցիան: Այս մասին հայտնում է «Լենտա ռու»-ն: Ակցիայի մասնակիցները Պուշկինի փողոցով քայլել են դեպքի Սախարովի անվան հրապարակ, որից հետո ցրվել են: Ոստիկանության տվյալներով, ակցիային մասնակցել է մոտ 27 հազար մարդ: Այն անցել է առանց միջադեպերի: Երթի մասնակիցները պարզել են «Ղրիմ, մենք քեզ հետ ենք», «ՄայդանÕ ¨ չի անցնի» և այլ վերտառությամբ պաստառներ: Ակցիայի որոշ մասնակիցներ ցուցանակներին հաղորդել են Հայրենական մեծ պատերազմի տարիների կիրառվող դրոշների տեսք' «Ուկրաինական ճակատ» գրությամբ: Ակցիային մասնակցել են տարբեր հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: «Միացյալ Ռուսասատան» կուսակցությունն օրինակ ակցիային ներկայացրել են Իրինա Յարովայան և Ալեքսանդր Խինշտեյնը:

 

Ավելի վաղ' մարտի 1-ին, Մոսկվայում Ղրիմի, մասնավորապես Սևաստոպոլի բնակիչների աջակցության նպատակով մեքենաներով երթ է անցակցվել, որը կազմակերպել են «Գիշերային գայլեր» խմբի անդամները:

 

Կիրակի ցերեկը մայրաքաղաքի Մանեժնայա կոչվող հրապարակում իշխանությունների հետ չհամաձայնեցված ակցիա է կայացել' ուղղված Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի մուտքի դեմ: Մասնակցիները կրում էի հակապատերազմական պաստառներ և վանկարկում էին' «Ոչ պատերազմին»: Ոստիկանության տվյալներով, երթին մասնակցել է մոտ 150 մարդ, ձերբակալվել է մոտ 50-ը: «Լենտա ռու»-ի թղթակցի տվյալներով, Մանեժնայա հրապարակում ակցիայի մասնակիցների թիվը եղել է մոտ 700-800-ի սահմաններում, ОВД-Инфо կայքի հաղորդմամբ' ձերբակալվել է ակցիայի մոտ 285 մասնակից: