Մոսկվայի կենտրոնում շուրջ 75 հազար մարդ է մասնակցում «Մենք միասնական ենք» ակցիայի շրջանակներում անցկացվող երթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՆԳ նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

 

Բազմահազարանոց շարասյան վրա փողփողում են կուսակցությունների, տարածաշրջանների, հասարակական կազմակերպությունների անհամար դրոշներ: Դրանց թվում երեւում են նաեւ Նովոռոսիայի, Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների դրոշները:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ակցիայի մասնակիցներից շատերը կրում են գեորգիեւյան ժապավեններ: Մի խումբ ցուցարարներ տանում են 25 մետր երկարությամբ գեորգիեւյան մեծ ժապավենը: Մարդիկ պարզել են կարգախոսներ՝ «Մենք միասնական ենք», «Մեր ուժը միասնության մեջ Է», «Մենք շատ ենք, Հայրենիքը՝ մեկն Է», «Ոչ՝ ֆաշիզմին», «Պուտին, մենք քեզ հետ ենք», «Արջը տայգայի տերն Է»: Ցուցարարների շարասյունը մտել Է Թատերական նրբանցք, որտեղ կկայանա հանրահավաք: Դրա առաջին շարքերում հայտնի մարդիկ են, այդ թվում՝ ըմբշամարտիկ Ալեքսանդր Կարելինը, հեռ ուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովը: Հազարավոր մարդիկ են տեղ գրավել այն փողոցում, որի լայնքով տեղադրված Է բեմը: Թատերական հրապարակում մեծ բազմություն Է կուտակվում:

 

Հանրահավաքի սկսվելուց առաջ բեմահարթակի վրա արտիստները կատարում են ժողովրդի կողմից սիրված երգեր: