Մոսկվայում ավարտված «Անտիմայդան» երթի մասնակիցների թիվը գերազանցել է կազմակերպիչների սպասումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երթի մասնակիցների թիվը շուրջ 35.000 է: Նրանք հարգանքի տուրք են մատուցել նախորդ տարի Կիեւում «Բերկուտ»-ի զոհ դարձած քաղաքացիներին:
Նմանատիպ ակցիա անցկացվել է ոչ միայն Մոսկվայում, այլեւ Սեւաստոպոլում:
Հունվարին, ռուս հասարակական գործիչների մի խումբ հայտարարեց «Անտիմայդան»-ի ստեղծման մասին, որպեսզի դիմակայեն նրանց, ովքեր, իրենց կարծիքով, սպառնում են Ռուսաստանին: