Ինչպես տեղեկացնում է НТВ-ն, Մոսկվայի իրավապահ մարմինները ձերբակալել են էթնիկ հանցախումբ, որի մասնակիցները կասկածվում են Պետդումայի պատգամավորի օգնականի վրա հարձակվելու մեջ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը:

 

2013 թվականի սեպտեմբերին Մոսկվայի հարավային շրջանում նրանք հարձակվել են Պետդումայի պատգամավորի օգնականի վրա, խլել տուժածի մեքենան:

 

Գործի շրջանակներում ձերբակալվել է 3 կասկածյալ՝ նախկինում դատապարտված 43-ամյա մի տղամարդ Հյուսիսային Օսիայից, ինչպես նաև 39 և 43 տարեկան երկու անձ՝ Հայաստանից: