Մոսկվայում ձերբակալել են Հայաստանի և Դաղստանի 5 քաղաքացիների, որոնց կասկածում են 5 հազար ռուբլի գումարի կեղծ դրամահատության մեջ. գրում է Интерфакс-ը:

 

Բոլոր ձերբակալվածներն ու հանցախմբի պարագլուխն արդեն կալանքի տակ են վերցվել դատարանի որոշմամբ: Ոստիկանությունը կարծում է, որ չարագործներն այլ համախոհներ էլ են ունեցել, որոնք, սակայն, անհետացել են:

 

Հանցախմբի պարագլուխն է եղել ազգությամբ հայ ՌԴ մի քաղաքացի, ով բնակվում էր Մոդվոսկովիեում: Քննիչները ենթադրում են, որ կեղծ դրամահատությամբ խումբը զբաղվում է դեռևս 2010-ից: