Դոնի Ռոստովում դատարանը ձերբակալել է նախկին դատավոր Ելենա Խախալևային։ Նա մեղադրվում է խարդախության և կեղծիքի մեջ։

Հետաքննության տվյալներով՝ Խախալեւան խաբեությամբ ստացել է գրեթե 1,2 մլն ռուբլի։ Նա աշխատավայրից բացակայել է 127 օր, իսկ ավելի ուշ ինքն է ստորագրել ժամանակացույցը։

Դեկտեմբերին հաղորդվում էր, որ Խախալևան մեկնել է Երևան։ Դատարանը նշել է, որ այժմ նա կարող է լինել Վրաստանում։

Հինգ տարի առաջ ցանցում տեսանյութ է հայտնվել նախկին դատավորի դստեր հարսանիքից։ ԶԼՄ-ների տվյալներով՝ տոնակատարության վրա ընտանիքը ծախսել է մոտ 2 մլն դոլար։