Ռուս իրավապահները ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբի անդամների, որոնց կասկածում են Մոսկվայում անշարժ գույքի հետ կապված մեքենայություններ անելու մեջ: Այս մասին հայտնում Lenta.ru-ն:
Իրավապահները կալանավորվածների մոտից առգրավել են երկու նռնակ, կեղծ փաստաթղթեր և այլ պայթուցիկ նյութեր: Հանցավոր խմբավորումը կասկածվում է առնվազն մեկ սպանության մեջ:
Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցավոր խմբի անդամները տեղեկություններ են ստացել միայնակ մահացած մարդկանց մասին:
Բանդայի անդամները եղել են Ռուսաստանի մարզերի ու Հայաստանի քաղաքացիներ: Բոլոր ձերբակալվածները կալանավորվել են: