Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցու, ով կասկածվում է կազմակերպված առևանգում իրականացնելու մեջ: Այս մասին գրում է gazeta.ru-ն հղում անելով «Ինտերֆաքսին»:

Ադրբեջանի 26-ամյա բնակիչ Ռազիմ Ահմեդովը կազմել է իր զոհերի ցուցակը, ում պետք է առևանգեր: Կազմակերպությունը, որտեղ նա աշխատում է, գումար կորզելու նպատակներ է հետապնդում:

Հետախուզական աշխատանքներ իրականացնելու ընթացքում հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 ադրբեջանցի, ովքեր Մոսկվայում անօրինական են բնակվել։