Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շուրջ 50 ադրբեջանցի է ձերբակալվել: Ինչպես հայտնում է APA ադրբեջանական գործակալության թղթակիցը Մոսկվայից, հատուկ նշանակության ջոկատների կողմից ձերբակալված ադրբեջանցիները տարվել են ՆԳՆ բաժանմունք:
Գործակալության տվյալներով` ձերբակալված ադրբեջանցիները աշխատում էին ավտովերանորոգման ծառայությունում:
Ոստիկանության բաժանմունքում պարզվում է Ադրբեջանի քաղաքացիների հնարավոր մասնակցությունը այս կամ այն հանցագործություններին, ինչպես նաև ստուգվում են նրանց գրանցման փաստաթղթերը: