Մոսկվայի Կուզմինսկի շրջանային դատարանը կալանավորելու որոշում է կայացրել Մոսկվայում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախումներին մասնակից երեք ադրբեջանցու նկատմամաբ՝ խուլիգանության հատկանիշներով քրեական գործի շրջանակում։
«Դատարանը Վալիևի, Համիդովի և Զահիդովի նկատմամբ երկու ամսով կալանավորելու վճիռ է կայացրել»,- այս մասին ասված է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Մոսկվայում ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքի 30-ից ավելի մասնակից։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին: