Մոսկվայում շինարար միգրանտների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է եղել։ РЕН ТВ-ի հաղորդմամբ՝ ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ:
Կոնֆլիկտը տեղի է ունեցել գիշերը, «Նեկրասովկա» մետրոկայարանի մոտ՝ Մարեսևի փողոցի շինհրապարակում։
Մինչ տեղի ունեցածի հանգամանքները պարզելը, իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել Ուզբեկստանի 7 և Հայաստանի 2 քաղաքացու:
Ոստիկանությունը ստուգում է իրականացնում։ Ծեծկռտուքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: Տուժածների մասին տվյալներ չկան: