Բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսը նամակ է հղել Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադենին` մտահոգություն հայտնելով վերջինիս նամակում տեղ գտած թյուր մտքերի վերաբերյալ:

«Հարգելի դեսպան, սեպտեմբերի 7-ի ձեր նամակում այնքան շատ թյուր կարծիքներ կային, որոնց անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ։ Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել իմ լուրջ մտահոգությունները Լեռնային Ղարաբաղի, Շուշիի, Նախիջևանի և լարվածության սրման վերաբերյալ։ Այսպես ,հենց Ստալինն է տեղակայել Ղարաբաղ / Արցախ հին հայկական երկիրը՝ 95 տոկոս հայ բնակչությամբ Ադրբեջանում՝ որպես «ինքնավար մարզ»: Հետագայում Ադրբեջանը յուրացրեց իր ցածրադիր վայրերի մեծ տարածքները և ստեղծեց Լեռնային Ղարաբաղը։ Չնայած Լեռնային Ղարաբաղի կազմում Շուշին տասնամյակներ շարունակ գրավված էր Ադրբեջանի կողմից՝ որպես Ղարաբաղի ինքնավար մարզ, այն ի սկզբանե եղել է հայերի ճանաչված մշակութային կենտրոնը Կովկասում ՝ զիջելով միայն Թբիլիսիին։ Նախիջևանը հանրաքվեի կասկածելի գործընթացից հետո և Թուրքիայի հետ գործարքի արդյունքում Ադրբեջանում դարձվեց ինքնավար Հանրապետություն, որի հետ ցամաքային կապ չուներ և ամբողջովին կապված էր Հայաստանին: Կարծում եմ, որ երկու կողմերի համար անհապաղ անհրաժեշտ է պահպանել հիմնական սկզբունքները բարոյական արդարության համար, և ես պատրաստ կլինեմ հանդիպել՝ քննարկելու այս ողբերգական իրավիճակը»,- ասված է բարոնուհու նամակում: