Մոսկվայի կենտրոնում արժույթի փոխանակման մի շարք կետեր դադարեցրել են դոլարի եւ եվրոյի վաճառքը՝ դա բացատրելով արժույթի դեֆիցիտով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Հերթեր են նկատվում միայն խոշոր բանկերի մասնաճյուղերում, բայց այնտեղ Էլ, դոլար կամ եվրո վաճառելու խնդրանքին, որպես կանոն, պատասխանում են մերժումով: Փոքր բանկերի գրասենյակները բաց են, բայց բոլոր այցելուներին անձնակազմն իսկույն զգուշացնում Է, որ գործառնություններ չեն կատարվում: «Այսօր արժույթ չկա, ամբողջն սպառվել Է: Պատվիրել ենք վաղվա համար, բայց առայժմ չգիտենք՝ կլինի արդյոք վաճառք»,-հայտնել Է օպերացիոն դրամարկղներից մեկի աշխատակցուհին:

 

Փոխանակման կետերի տերմինալներում ներկայացված արժույթների փոխարժեքը դեկտեմբերի 16-ի երեկոյի համեմատությամբ Էականորեն չի փոխվել. դոլարը գնում են միջինը 61-65 ռուբլով, հաճախորդներին վաճառում՝ 75-80 ռուբլով, եվրոյի դեպքում համապատասխանաբար՝ 80-85 եւ 95-100 ռուբլով: