ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով մտադիր է մասնակցել 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, երկրի Գերագույն դատարանին կոչ է արել թույլ տալ միասեռ ամուսնությունները բոլոր նահանգներում: Այս մասին հայտնել է CNN-ը:

 

Քլինթոնի կարծիքով՝ նման միությունները պետք է ներառվեն Սահմանադրության մեջ:

 

«Քլինթոնն աջակցում է ամուսնությունների հավասարությանն ու հույս ունի, որ Գերագույն դատարանը կկանգնի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների կողքին և կտրամադրի նրանց սահմանադրական իրավունքներ»,- հայտարարել է նրա մամուլի քարտուղար Ադրիեն Էլրոդը:

 

Քլինթոնն այդ հարցին անդրադարձել է Կենտուկի, Միչիգան, Օհայո և Թենեսի նահանգներում միասեռ ամուսնությունների արգելքի դեմ հայցի քննարկման նախաշեմին: Լսումները կկայանան ապրիլի 28-ին՝ Վաշինգտոնի Գերագույն դատարանում:

 

2009-2013թթ. գլխավորելով Պետդեպը՝ Քլինթոնը բազմիցս հանդես է եկել գեյերի ու լեսբուհիների իրավունքների օգտին՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում: