2004թ Ձյուդոյի աշխարհի չեմպիոն, 2007թ.աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,2007թ. Պանամերիկյան խաղերի հաղթող, 2008թ.օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, այժմ արդեն Ընդհանուր Մենամարտեր սպորտաձևի UFC-ի վարկածով աշխարհի չեմպիոն, անպարտելի Ռոնդա Ռոուզին ապրիլի 22-ին կժամանի Երևան:
Ռոուզին մարզվում է ԱՄՆ-ում' «Glendale Fighting Club» ում, հայազգի մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի գլխավորությամբ, ուստի իր պարտքն է համարել հարգել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և ներկա գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Այցի շրջանակներում աշխարհի ամենաուժեղ կինը կհանդիպի նաև հայ բռնցքամարտիկների հետ. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: