Գերմանիայի անվտանգության ծառայությունը (DFS) մշակում Է ցամաքից ընկնող ինքնաթիռների անհետաձգելի կառավարման վթարային համակարգ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով գերմանական Deutsche Welle հրատարակությանը:
Ինչպես նշել Է հրատարակությունը, համակարգը նախատեսված կլինի կանխելու անձնակազմի անդամների կողմից դիտավորյալ հրահրված ավիաաղետները, հայտարարել Է գերատեսչության ղեկավար Կլաուս Դիտեր Շոյռլեն: Նա պատմել Է, որ վթարային համակարգն անհետաձգելիորեն պետք Է ինքնաթիռն ավտոմատ կարգով վերադարձնի անվտանգ ուղղություն և դրան թույլ տա վայրԷջք կատարել պահեստային օդանավակայանում: Մանյովրի համար անհրաժեշտ տվյալները ռադիոկապով կհաղորդեն կործանիչ-կալանիչի կամ կարգավարական ծառայության միջոցով:
Շոյռլեի խոսքով՝ այս համակարգը կարող Է կանխել այն աղետները, որոնք նման են Germanwings ավիաընկերության ինքնաթիռի՝ վերջերս տեղի ունեցած աղետին: Germanwings ավիաընկերության Airbus A320-ը, որը Բարսելոնից մեկնել Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արւելքում՝ ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: