ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ մեկնում է Հյուսթոն (Տեխասի նահանգ), որտեղ պետք է հանդիպի տեղի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր էջում:

 

Նա նշել է, որ ցանկանում է Տեխասում բնակվող հայերի եւ ադրբեջանցիների հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման շուրջ «անկեղծ» քննարկումներ անցկացնել: