ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կքննարկի ԱՄՆ-ում հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ: Այս մասին համանախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

 

«Անհամբերությամբ սպասում եմ մայիսին Լոս Անջելեսում ԱՄՆ հայկական համայնքի և Հյուսթոնում ԱՄՆ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը' քննարկելու ԼՂ հիմնահարցը»,- իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը: