Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ելույթ ունենալով Ռիգայի համալսարանում, դրական Է գնահատել Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության շրջանում անցկացված բարեփոխումները՝ դրանք որակելով հետաքրքիր եւ դրամատիկ:
«Ես չեմ կարող գնահատել իմ նախորդին, դա պետք Է անեն պատմաբանները: Ես միայն կարող եմ ասել այդ ժամանակաշրջանի մասին: Այդ ժամանակաընթացքում անցկացվել են հետաքրքիր ու դրամատիկ բարեփոխումներ, որոնք դրական շատ արդյունքներ տվեցին սպասարկման, ոստիկանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից: Նաեւ քայլեր արվեցին Վրաստանի եվրաինտեգրացման ուղղությամբ, եւ այդ գործընթացը հաջողությամբ ավարտվեց գործող կառավարության օրոք»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին: