ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը Թվիթերի իր միկրոբլոգում հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով: 

 

Կոնգրեսականը տեղադրել է լուսանկար, որում իր թևնոցը Հայաստանի դրոշի գույներով է:

 

«Ժամանակն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, այնպիսին, ինչպիսին կա՝ ցեղասպանություն: Ոչ մի արդարացում»,- գրել է Շիֆը:

 

Կոնգրեսականն օգտագործել է #NotJustUs հեշթեգը: