Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորա պես գոհունակությամբ արձանագրվել է տնտեսական ոլորտի իրավական դաշտի զգալի ընդլայնումը վերջին շրջանում: Նախարար Մլադեկը նշել է, որ Հայաստանի' Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո էլ Չեխիան, ինչպես և Եվրոպական միության այլ երկրներ, պատրաստակամ է շարունակելու տնտեսական համագործակցությունը ՀՀ հետ ողջ հնարավոր ծավալով: Դեսպանը Սեյրանյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը ևս հաստատակամ է շարունակելու գործակցությունը տնտեսության բնագավառում:

 

Անդրադարձ է կատարվել 2014թ. սեպտեմբերին Երևանում անցկացված տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո ուրվագծված մի քանի հեռանկարային ծրագրերին, հատկապես գյուղատնտեսության և էներգետիկայի բնագավառներում:

 

Քննարկվել են ՀՀ-ում հեռանկարային ներդրումային ծրագրերին, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմանն առնչվող հարցեր: