Ջուլիան Ասանժի կողմից ստեղծված WikiLeaks ռեսուրսն ապրիլի 16-ին հրապարակել Է Sony Pictures ընկերության ավելի քան 30 հազար փաստաթղթեր եւ աշխատակիցների ավելի քան 170 հազար Էլեկտրոնային նամակներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Խոսքը վերաբերում Է այն փաստաթղթերին ու նամակներին, որոնք ձեռք բերելու հնարավորություն են ունեցել ցանցահենները: Ավելի վաղ նրանք արդեն հրապարակել Էին հափշտակված տվյալների մի մասը:
WikiLeaks-ում պարզաբանել են, որ որոշել են Sony Pictures-ի փաստաթղթերի արխիվը հրապարակել ի շահ հասարակայնության: «Արխիվը ցույց Է տալիս ազդեցիկ մուլտիպլիկացիոն կորպորացիայի ներքին աշխատանքը: Այս տեղեկատվությունն արժանի Է լուսաբանման զանգվածային լրատվամիջոցներում եւ գտնվում Է աշխարհաքաղաքական հակամարտության կենտրոնում: Այն պետք Է հասանելի լինի հասարակությանը: WikiLeaks-ը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի դա այդպես Էլ լինի»,- գրել Է Ասանժը հաղորդագրության մեջ: