«Ուֆայի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն eurofootball.ru հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականին:
Այն հարցին, թե Հայաստանի ընտրանում խաղալու ցանկությունը որքանո՞վ է մեծ, ֆուտբոլիստը նշել է.
«Անկեղծ կասեմ՝ ինձ շատ հաճելի է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հետաքրքվածությունը, և ցանկանում եմ խաղալ այդ հավաքականում: Հայկական արմատներ ունեմ և այդ երկրի հետաքրքրվածությունն ինձ համար պատիվ է՝ որպես տղամարդու և մարզիկի: Այլ հարց է, որ որոշում կայացնելուց առաջ հաշվի եմ առնում Ռուսաստանի առաջնությունում կատարվող իրադարձությունները՝ լիմիտը և այլ նմանատիպ բաներ: Չէի ցանկանա օտար համարվել այն երկրում, որտեղ ապրում եմ»,- նշել է ֆուտբոլիստը: