Վատիկանը չեղյալ է հայտարարել Գալիպոլիի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու որոշումը' Հռոմի Պապի դեմ թուրքական իշխանությունների սուր քննադատություններից հետո: Այս մասին հայտնել է թուրքական Dunya bultenı կայքը:

 

Անկարայում Վատիկանի դեսպանատնից հայտնել են, որ Գալիպոլիի միջոցառումներին Վատիկանը չի մասնակցելու, քանի որ Վատիկանի արդարադատության և խաղաղության խորհրդի առաջնորդը, ով պետք է այցելեր Թուրքիա, վատառողջ է: