Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Պորտուի» նկատմամբ տարած հաղթանակը և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելը.
«Մենք շատ, շատ ուրախ ենք ցուցադրած խաղի համար: Կարող ենք ավելի լավ խաղալ: Երկրորդ խաղակեսում մրցակիցը վերադասավորվեց, և մենք խնդիրներ ունեցանք: Իսկ մինչ ընդմիջումը մրցակիցը շանս չուներ՝ չնայած երկրորդ խաղակեսում «Պորտուն» վտանգավոր պահեր սկսեց ստեղծել: Բանն այն է, որ Չեմպիոնների լիգայում երբեք չի կարելի քնել: Ինձ համար միևնույնն է, թե ով կլինի կիսաեզրափակչում մեր մրցակիցը: Կփորձենք մեր հնարավորությունների առավելագույնը ցույց տալ՝ անկախ նրանից մրցակիցը կլինի «Ռեա՞լը», «Բարսա՞ն», «Ատլետիկո՞ն», «Յուվենտո՞ւսը», թե՞ «Մոնակոն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: