Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը' ապրիլի 24-ին, ԱՄՆ-ը պատրաստվում է կոչ անել Հայաստանին ու Թուրքիային ճանաչել այդ «ոբղբերգական իրադարձությունների» հետ կապված բոլոր փաստերը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը: Այս մասին հայտնել է politrussia.com-ը:

 

«Մենք պատրաստվում ենք օգտագործել առիթը, որպեսզի ուշադրություն հրավիրենք 1915թ. սարսափելի իրադարձությունների վրա, և կոչ անել լիարժեք, ազնիվ և արդար կերպով ճանաչել փաստերը, որոնք, ինչպես մենք ենթադրում ենք, բխում են բոլոր կողմերի շահերից»,- ասել է Շուլցը՝ հստակեցնելով, որ նկատի ունի Թուրքիային, Հայաստանին և ԱՄՆ-ին:

 

Լրագրողները հետաքրքրվել են' ինչու Օբաման չի արտասանում «ցեղասպանություն» բառը' չնայած 2008թ. իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր դա անել:

 

«Նախագահը և նրա աշխատակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները պարբարաբար պատմական փաստ են համարել այն, որ Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 մլն հայեր սպանվել են»,- ասել է Շուլցը:

 

Սպիտակ տան ներկայացուցիչը հերթական անգամ կոչ է արել Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ' նկատելով, որ Անկարան կարևոր դեր է խաղում Իրաքում և Սիրիայում ճգնաժամները լուծելու գործում: «Մենք պատրաստվում ենք հատուկ բանակցություններ անցկացնել այն հարցում, թե ինչպես կարող ենք ամրապնդել այդ գործընկերությունը»,- եզրափակել է Շուլցը: