Փարիզի քաղաքապետը՝ Անն Իդալգոն, Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքում բացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը, որն ունի «Հայաստան 1915» խորագիրը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան Թվիթերի միկրոբլոգից:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը շարունակվելու է չորս օր շարունակ: