Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, անդրադառնալով իրեն մոսկովյան ակումբի երկրորդ թիմ տեղափոխելու Մուրատ Յակինի որոշմանը, նշել է.
«Անընդհատ ինձանից վանում էի այդ միտքը, բայց հիմա հարցնում եմ ինքս ինձ՝ միգուցե այս ամենը կատարվում է, որովհետև ես հայ եմ, իսկ մարզիչը' թուրք»:
Հարցին, թե ի՞նչ է մտածում այս մասին Յուրա Մովսիսյանը, Օզբիլիսը նշել է. «Ինչ կարող է մտածել այն մարդը, ով մրցաշրջանում 15-ից պակաս գոլ չէր հեղինակում, հանկարծ դադարում են նրան վաստահելուց և դաշտ դուրս բերելուց: Նա, ի՞նչ է, կարո՞ղ էր այդքան արագ երկրի լավագույն հարձակվողից վերածվել պահեստայինի: Մի գուցե խնդիրը նրա՞ մեջ չէ»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Спорт-экспресс»:
Նշենք, որ Օզբիլիսը թիմից հեռացվելու մասին Յակինից իմացել է ապրիլի 24-ին' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը: