Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հայատարարել է, որ մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը իրեն հեռացրել է հիմնական թիմից և տեղափոխել երկրորդ թիմ.
«Պաշտոնական տվյալներով՝ ես դեռ վնասվածք ունեմ: Բոլորը այդպես են մտածում, քանի որ ակումբը հենց այդպես է ներկայացնում: Իրականում, ես ինձ վաղուց հիանալի եմ զգում և պատրաստ եմ 100 տոկոսով: Վերջին մարզումը թիմի հետ անցկացրել եմ «Մարդովայի» հետ խաղից մեկ օր առաջ: Սարանսկում տարած հաղթանակից հետո մարզիչը երեք օր հանգիստ տվեց ֆուտբոլիստներին և ինքը օգնականների հետ մեկնեց Շվեյցարիա: Նրանց վերադարձից հետո մեզ սպասվում էր միանգամից երկու մարզում: Հաջորդ օրը թեթև հոգնածություն զգացի ծնկիս մկաններում, ընդ որում՝ վիրահատված ոտքս չէր, այդ մասին ինքս ասացի մարզչին: Իսկ Յակինը մարզիչներին և բժիշկներին հայտարարեց, որ ես պատրաստ չեմ: Ես ցնցված էի: Մարզիչը անընդհատ կրկնում էր, որ իրեն առողջ ֆուտբոլիստներ են պետք, և ինքը չի կարող մարզումներ անցկացնել վնասվածք ստացածների հետ: Այս ամենից հետո ինձ հանեց հիմնական թիմից և ուղարկեց երկրորդ թիմ,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է «Спорт-экспресс»-ը: