Մուրատ Յակինը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ: Այս մասին տեղեկացնում է Haberler-ը:
Պարբերականի տեղեկություններով' 39-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է երկու տարի ժամկետով' ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Ավելի վաղ, Յակինը գլխավորում էր շվեյցարական «Բազելը». վերջինիս հետ մարզիչը երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն, մեկ անգամ հաղթել է գավաթի խաղարկությունում:
Նշենք, որ պայմանագրի վերաբերյալ կողմերը դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել: