Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարությունն ընթացիկ մրցաշրջանում փոփոխություններ է մտցրել թիմի հայտացուցակում:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թվիթերյան պաշտոնական էջը, Դմիտրի Գունկոն հայտարարվել է որպես «Սպարտակի» գլխավոր մարզիչ:
Հիշեցնենք, որ Կարպինի հեռանալուց հետո Գունկոն նշանակվել էր գլխավոր մարզչի պաշտոնակատար:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մասնագետը մոսկովյան ակումբում կաշխատի առնվազն մինչ մրցաշրջանի ավարտը: