Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում լրացումեր և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվում է երկարաձգել զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց քրեական հետապնդումից օրենքի շրջանակներում ազատելու ժամկետը:

 

Հիմնական զեկուցող, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում կառավարությունը քննարկել է պատգամավորների առաջարկները և ընդունել է դրանցից մեկը: «Առաջին ընթերցմամբ օրենքի նախագծով առաջարկում էր օրենքի գործողության ժամկետը 2013թ. դեկտեմբերի 1-ից երկարաձգել և դարձնել 2014թ. դեկտեմբերի 31: Մենք քննարկել ենք պատգամավորների առաջարկները և որոշել ենք ավելի երկարացնել օրենքի գործողության ժամկետը՝ սահմանելով այն մինչև 2015թ. մայիսի 1-ը»,- հայտնեց Հակոբյանը՝ կոչ անելով պատգամավորներին կողմ քվեարկել օրենքի նախագծին, ինչը հնարավորություն կտա բազմաթիվ երիտասարդների վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական հետապնդումից:

 

Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.