Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում այսօր տեղի ունեցավ հերթական հանդիպումը:
«Փյունիկը» ուժերը չափեց «Ալաշկերտի» հետ:
Հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով' 3:1 հաշվով: Ռազմիկ Հակոբյանը երրորդ րոպեին բացեց հաշիվը, 6 րոպե անց արդյունավետ հարվածով աչքի ընկավ նաև Կամո Հովհաննիսյանը, ով 80-րդ րոպեին նաև իր երկրորդ գոլը հեղինակեց:
Իսկ խաղավարտին «Ալաշկերտի» կազմում գոլ հեղինակեց Նորայր Գյոզալյանը: