Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նոր մրցաշրջանի առաջին տուրի շրջանակներում ավարտվեց նաև «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպումը:
Հայաստանի գործող չեմպիոնները պարտվեցին 1:2 հաշվով:
12-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը առաջ մղեց «Փյունիկին», իսկ տասը րոպե անց Հեբեր Արաուժոն հավասարեցրեց հաշիվը:
Արաուխոն դարձավ նաև «Ալաշկերտի» հաղթական գոլի հեղինակը: Ֆուտբոլիստը երկրորդ անգամ աչքի ընկավ 81-րդ րոպեին: