Միջազգային իրվապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը և Լրագրողների պաշտպանության կոմիտեի (Committee to Protect Journalists ) ներկայացուցիչները Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահին խնդրել են օգնել ազատ արձակել Ադրբեջանում բանտարկված լրագրողներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact .az-ը, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները Դուբլինում հանդիպել են կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի հետ' քննարկելով Ադրբեջանում մարդու իրավունքների և մամուլի ազատության վատ վիճակը: Նրանք ընդգծել են, որ այն երկիրը, որտեղ այս տարի առաջին անգամ անցկացվելու են Եվրոպական խաղերը, 10 այն պետությունների շարքում է, որտեղ ամենաշատն է կիրառվում գրաքննությունը: Բացի այդ, շատ ադրբեջանցի լրագրողներ և բլոգերներ ճաղերի հետևում են:

 

 

Հիկեին փոխանցվել է նամակ, որում կոչ է արվում Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել մարդու իրավախախտումների դեպքերը, ինչպես նաև հորդորել պաշտոնական Բաքվին անմիջապես ազատ արձակել ձերբակալված լրագրողներին, չեղյալ համարել բոլոր օրենքները, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը: