msport.am Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը «Սեւիլիայի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակից հետո նշել է, որ սովորել է գտնվել թիրախում։ Իսպանիայի հավաքականի դարպասապահն առաջին տեղ է դուրս եկել Պրիմերայի պատմության մեջ հաղթանակների քանակով՝ հավասարվելով Անդոնի Սուբիսարետայի հետ։

«Վերջին ամիսներին սովորել եմ, որ անընդհատ ապրում եմ՝ լինելով թիրախում։ Դրան հումորով եմ վերաբերվում։
Առաջին տեղ եմ դուրս եկել Պրիմերայում հաղթանակների քանակով, սակայն չեմ նկատում դա։

Հաղթեցինք ուժեղ մրցակցի բարդ խաղում։ «Սեւիլիայից» են խաղում բազմաթիվ որակյալ ֆուտբոլիստներ։ Գիտեինք, որ «Բարսելոնան» հաղթել է։ Եւս մեկ քայլ ենք կատարել եւ պայքարում ենք չեմպիոնության համար»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է «AS»-ը։