Կիրանցի Գոհար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ախխ, պարզվում է ըստ ՀՀ օրենքի ես իմ տանը իրավունք չունեմ ոգելից խմիչք օգտագործել, որովհետև ապրում եմ սահմանային շերտում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ օրենք
Հոդված 22
Սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումները
Սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելվում է'
ա) օգտագործել ոգելից խմիչքներ»,- գրել է նա: