Ֆրանսիական France 5 հեռուստաընկերության' թռչող սարքին ամրացված տեսախցիկը, մի քանի օր պտտվել է Հայաստանի տարբեր բնակավայրերով և Հայաստանի բնությունը պատկերող բացառիկ գեղեցիկ կադրեր է ֆիքսել:

 

Տեսանյութում ներկայացված են Երևանը, Բյուրականի աստղադիտարանը, Հայաստանի եկեղեցիներն ու վանքերը, ներառված են կադրեր Գյումրիից, ներկայացվում է նաև 1988թ. ավերիչ երկրաշարժի պատմությունը: